Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե  ամիսներ առաջ Հայ ազգային կոնգրեսից դուրս եկած եւ ՀԱԿ-ի հետ իր գաղափարական անհամաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձեւավորվի, եւ ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա:

Թե դա ինչ ուժ է եւ երբ է ձեւավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձեւակերպումով: Օրերս մենք տեղեկացանք, որ նոր ուժի ձեւավորման ուղղությամբ քայլեր են արվում, եւ Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում:

Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը ղեկավարի) Նիկոլ Փաշինյանը եւ ՀԱԿ-ից անջատված որոշ այլ գործիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ