Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. ««ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկություննեը իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։

Սեպտեմբերի 6-ին լրանում է գլխավոր բժշկի ձերբակալության 72 ժամը, եւ «ՉԻ»–ն փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից ստանալ մեկնաբանություն՝ Հարությունյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «ՉԻ» հարցին ի պատասխան նշեց. «Այսօր (երեկ) լրանում է նրա ձերբակալության ժամկետը, նրան պետք է տանեն դատարան եւ դատարանը պետք է այսօր(երեկ)  որոշի՝ երկարաձգվելո՞ւ է կալանքը, թե ոչ։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդանոցի գլխավոր բժշկի փաստաբանը նրա որդին է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ