Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի երկրորդ կեսին սպասվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Այս մասին գրում է «Ազգ» թերթը եւ հավելում. «Կրեմլին մոտ կանգնած մի աղբյուր, սակայն, հայտնում է, որ այդ այցը չի կայանա։ Բուն պատճառը այդ աղբյուրը չգիտեր, սակայն պատճառների վերաբերյալ ենթադրություններ անում էր։ Ըստ այդ ենթադրություններից մեկի՝ պատճառ կարող է լինել, որ Պուտինը Հայաստանից ստացել է այն, ինչ ուզում էր, ու ինչն առավել վաղօրոք ակնկալել է ստանալ Հայաստան այցի ընթացքում։

Իրեն հայտնի պատճառներով միայն Պուտինն արագացրել է գործընթացները եւ ստանալիքը ստացել է  Սերժ Սարգսյանի` ՌԴ այցելության ընթացքում: Այնպես որ, Պուտինի Հայաստան այցելության անհրաժեշտությունը վերացել է: Ենթադրություններից մյուսով` Պուտինը առավել զգայուն է իր դեմ դժգոհությունների նկատմամբ եւ չի ուզում ականատես լինել Հայաստանում առկա հակառուսական տրամադրությունների արտահայտություններին, որոնք նրա այցի օրերին կարող են հատկապես դրսեւորվել»,- գրում է «Ազգը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ