Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցները դեռ շարունակում են պահանջել իրենց` ամիսներ շարունակ չստացած աշխատավարձերը: Այս մասին  գրում է  «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Արմավիա»-ի նախկին ինժեներ Գառնիկը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ անցյալ շաբաթ 40 ինժեներներից ընդամենը 14-ն է ստացել անցած տարվա նոյեմբերի աշխատավարձը: Նրա խոսքով՝ ընկերությունից խոստացել են մեկուկես ամսվա ընթացքում վճարել բոլոր աշխատակիցների աշխատավարձերը: Ի դեպ, զրույցի ավարտին Գառնիկը հայտնեց, որ այս ընթացքում ինժեներներից 10-ը Մոսկվայում եւ աֆրիկյան պետություններում են աշխատում, իսկ վերջերս վեց ինժեներ մեկնել են Ղազախստան, շուտով կմեկնի նաեւ 7-րդը, չորսն էլ իրենց ինքնակենսագրականն են ուղարկել եւ սպասում են պատասխանի»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ