Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակչուհի Սուսաննա Գաբրիելյանը  ՀՀ կառավարության շենքի դիմաց  բողոքի ակցիա էր անցկացնում՝ դժգոհելով, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Պռոշյանը եւ Կարբիի հոգեւոր հովիվ Եփրեմ Զարգարյանը ցանկանում են խլել իրեն պատկանող պտղատու ծառերի այգին։

Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը եւ հավելում. ««ՉԻ» հետ զրույցում Գաբրիելյանը  նշեց, որ Եփրեմ Զարգարյանին հովանավորող Արագածոտնի թեմի առաջնորդը աթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։ «Նրա հովանավորյալ Եփրեմ Զարգարյանը ոնց ուզում օգտվում է էս կյանքի բարիքներից։ Բոլորի աչքի առաջ Մուղնիի հոգեւոր դպրոցը դարձրեցին լավաշի ու գաթայի արտադրամաս...»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Տպել
Ամենաշատ