Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունները Եվրոպայի  հետ հարաբերություններում որդեգրել են «նոր գիծ», որը, ըստ դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, սեպտեմբերի 3-ից հետո փորձում է առաջ տանել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի գործընկերների հետ հանդիպումներում։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Մասնավորապես, իր բոլոր հանդիպումներում Նալբանդյանը եվրոպացի դիվանագետներին ու պաշտոնյաներին հորդորում է շատ խիստ չվերաբերվել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը եւ դրա պատճառով չվատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ։

Հայաստանի իշխանությունները եվրոպացիներին խնդրում են «երես չթեքել» Հայաստանից՝ սպառնալով, որ այդ դեպքում  ՀՀ-ն վերջնականապես ու անվերադարձ կանցնի Ռուսաստանի վերահսկողության տակ։

Ու մինչ հրապարակավ իշխանությունները հայտարարում են, թե Ռուսաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու հարցում որեւէ ճնշում չի գործադրվել, Էդվարդ Նալբանդյանը եվրոպացիների հետ հանդիպումներում ներկայացնում է ռուսական ճնշումների բոլոր մանրամասներն ու դրանց դիմադրելու ողբերգական հետեւանքները։

Իշխանությունների այս քայլերը մեկ նպատակ են հետապնդում՝ համոզել եվրոպացիներին նոյեմբերին Հայաստանի հետ գոնե ինչ-որ սիմվոլիկ փաստաթուղթ ստորագրել, ինչը հնարավորություն կտա գոնե քարոզչական մակարդակում հայտարարել, որ «եւ-եւ»-ի քաղաքականությունը շարունակվում է»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ