Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը, որը ժամանակին Փարիզում մրցանակի է արժանացել, առաջիկայում քանդվելու է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Խոսքը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքի մասին է:

Ընկերության սեփականատեր, արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը մտադիր է քանդել ժամանակին հայաստանցիների հպարտության առարկան համարվող այդ կառույցը: Նրա կարծիքով՝ շենքն անվտանգության տեսանկյունից շահագործելի չէ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ով նախկինում եղել է ՀՀ քաղավիացիայի գծով Հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ, կտրականապես դեմ է կլոր շենքի քանդմանը:

«Ավելին, թող գնան, Էջմիածինը քանդեն, ավելի հին է: Ինչո՞ւ, ինչը հին է, պետք է քանդե՞ն: Այդ շենքը կարող են օգտագործել մեր ժողովրդի, ուղեւորների համար: Պատրաստված եւ ոլորտին տեղյակ մասնագետներ կան, պետք է նրանց հետ խոսել, քննարկել, թե քանի տոկոսով մաշվածություն ունի շենքը, եւ արդյոք պետք է այն քանդել, թե, այնուամենայնիվ, արժե պարզապես ամրացնել ու նորոգել: Չի կարելի քանդել, օդի մեջ խոսում են: Դա հիմարություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ