Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե կրքերը ՀՅԴ-ում, մասնավորապես Երեւանի կոմիտեում, չեն հանդարտվում: Այստեղ պատրաստվում են մինչեւ հոկտեմբերի վերջ ժողով հրավիրել` ՀՅԴ վերնախավում փոփոխություններ կատարելու հարցը քննարկելու համար:

«Բանն այն է, որ Երեւանի կոմիտեն ամենաընդդիմադիրն է համարվում, եւ, ինչպես ասաց հավատավոր ընկերներից մեկը, «ամենաշատն է տուժել ընկեր Հրանտի վարած քաղաքականությունից»: Թե կոնկրետ ինչ խնդիրներում, չասաց, սակայն, մեր տեղեկություններով, հիմնական դժգոհությունն առնչվում է կոմիտեի ընտրություններին, որտեղ սովորաբար ընտրվում են ընկեր Հրանտի մարդիկ, առավելապես պարսկահայեր, ինչն էլ տեղացիներին` երեւանցիներին, դուր չի գալիս:

Սակայն մտավախությունը, որ քվորում չեն ունենա, վերջիններիս ստիպել է ոչ թե ժողով, այլ ընկերային հավաք անել` շոշափելու շարքերի տրամադրությունները: Բանն այն է, որ կոմիտեի ժողովն իրավունք ունի որոշում կայացնելու, ուղարկելու Բյուրո, իսկ ընկերային հավաքը` ոչ»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ