Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը աշխատավարձերի բարձրացման թեմայով զրուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի հետ։

Աշխատավարձերի բարձրացման հետ կապված նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունների միջեւ հակասությանը վերաբերող հարցին, մասնավորապես, նախարարը պատասխանել է.

«Հակասություն չկա։ Ճիշտն ասած՝ նախագահի հայտարարության համաձայն՝ 2014թ.-ից լինելու է աշխատավարձերի հետեւողական բարձրացում։ 2014թ. հունվարից մենք բարձրացնում ենք առաջին հերթին ուժային համակարգի աշխատավարձերը՝ 10 տոկոսով, հուլիսի 1-ից արդեն այդ փոփոխությունները կատարում ենք համակարգային կերպով, որն արդեն ընդգրկում է մյուս բոլոր հատվածները։
...Մեր ամբողջ  աշխատավարձային քաղաքականությունն այս պահին ներկայացված է օրենսդրական փաթեթով եւ խարսխվում է նաեւ նվազագույն աշխատավարձի վրա։  Նվազագույն աշխատավարձի աճը թեեւ ցանկալի է, սակայն չափից դուրս աճը տնտեսության համար կարող է ունենալ շատ վատ հետեւանքներ, ինչը մի քանի անգամ խորհրդարանում քննարկվել է...

Օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան», կուսակցությունը ներկայացրել էր նվազագույն աշատավարձը մինչեւ 75000 դրամ բարձրացնելու առաջարկ։ Նմանատիպ մեկ այլ առաջարկ կա նաեւ Հրանտ Բագրատյանի կողմից, եղել է նաեւ «Դաշնակցություն» խմբակցության կողմից։
Իսկ մեր կարծիքով՝ դա կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել։ Հայաստանում կան բազմաթիվ բիզնեսներ, որոնք ունեն այնպիսի աշխատատեղեր, որոնց դեպքում նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացումը էական խնդիրներ կառաջացնի։

...Հավատացնում եմ ձեզ, միանգամից՝ թռիչքով բարձրացնելու պարագայում ունենում ենք խնդիրներ թե գնաճային ճնշման հետ, թե անմիջապես՝ ֆինանսավորման հետ։ Բայց ամենակարեւորը՝ աշխատատեղերի հետ։ Դրա համար էլ իշխանությունները ցանկանում են գնալ այնպիսի տեմպերով, որ հնարավորինս պաշտպանվեն աշխատատեղերը»,- մասնավորապես նշել է նախարարը, հավելելով, որ նվազագույն աշխատավարձի շեշտակի աճը բերելու է աշխատատեղերի կրճատման, ինչն էլ իր հերթին կխթանի արտագաղթի աճը (Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ