Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի ավագ որդին մոտ մեկ շաբաթ առաջ ձերբակալվել է Իրան-Հայաստան սահմանին։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նախարարի որդին փորձել է սահմանակետով թմրանյութ անցկացնել՝ այն պահելով մարմնի տարբեր մասերում, սակայն բռնվել է:
 Կապանի ոստիկանները Վարդանյանին բերման են ենթարկել, այժմ գործի քննությունը տեղափոխվել է մայրաքաղաք:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Յուրի Վարդանյանը փորձում է ոչ մի կերպ «չխառնվել» որդու հետ կատարվածին՝ հանրության ուշադրությունից ու քննադատություններից խուսափելու համար: Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակից, սակայն վերջինս ասաց, թե ինքը նման ինֆորմացիայի չի տիրապետում. «Նախարարը զբաղված էր, հանդիպումների մեջ է, չկարողացա ինչ-որ բան ճշտել»: Տեղեկություն տրամադրելու առումով ժլատ էր նաեւ ոստիկանությունը»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ