Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է, թե այսօր «Կոնգրես» հյուրանոցում, ժամը 12-ին վերջապես կայանալու է  ՀՀՇ-ի վերածննդի համագումարը: Հրավիրված են «Ժառանգությունը», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Պահպանողական, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն:

Նախաձեռնող խմբի անդամ, ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն ասաց, որ հրավիրել են բոլոր ընդդիմադիր կուսակցություններին: Իսկ ՀԱԿ-ը, որը համարվում է ՀՀՇ-ի իրավահաջորդը, հրավիրյալների թվում չէ: Թե ինչու՝ թերեւս հասկանալի է: ՀՀՇ-ն «գեղի կլուբ» համարելով՝ Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ փորձեց պատմության գիրկն ուղարկել այն, եւ վերածնվողների նախաձեռնությունն էլ ըստ էության «վրեժի» զգացումից մղված էր:

Մեր տեղեկություններով, համագումարին չի մասնակցի նաեւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի նախագահը նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ