Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վերջերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «ՀՀ կառավարությունն այդ այցը զետեղել էր կառավարության կայքէջում՝ գլխավոր լրահոսում, մինչդեռ ռուսներն այնքան անկարեւոր էին համարել այցը, որ դրա մասին անգամ հաղորդագրություն չէին տեղադրել ՌԴ  կառավարության կայքէջում։ Սարգսյանին Մոսկվայում հարկ չհամարեց ընդունել ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, փոխարենը  ՀՀ վարչապետը հանդիպեց նրա տեղակալներից մեկի հետ։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետին այս անգամ լավ չեն հյուրընկալել, նրանով առանձնապես չեն զբաղվել ու անգամ անուշադրության են մատնել։ Պատկերացրեք, վարչապետն այնքան ազատ ժամանակ է ունեցել, որ պաշտոնական այցի օրակարգը մի քանի ժամում սպառելուց հետո ստիպված է եղել ձանձրույթը ցրելու համար գնալ «Ժիզել» բալետը դիտելու»,- գրում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ