Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» տեղեկություններով, Սերժ Սարգսյանն օրերս  հեռախոսազրույց է ունեցել Դուբայում գտնվող Գագիկ Ծառուկյանի հետ` ՀԱՕԿ-ի հայտարարության, արդարադատության նախարարության հայտարարությանը կոշտ արձագանքելու, Վոլեյբոլի ֆեդերացիան չճանաչելու, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի մասնակցությունը մեծագույն խախտում համարելու եւ այլ հարցերի մասին:

«Ի դեպ, ՀԱՕԿ-ի հայտարարությունը հուժկու պաթոսով իր ֆեյսբուքյան էջում հրապարակած Հրաչյա Ռոստոմյանը, սպորտի նախարար եղած ժամանակ, համաժամանակյա եղել է նաեւ ՀԱՕԿ քարտուղարը, ինչն անթույլատրելի է՝ դատելով փաստաթղթերից, որ մեր ձեռքին են:

Ինչ վերաբերում է ՀԱՕԿ-ի մտադրությանը` հետ կանչել որոշումը, հակառակ դեպքում ստեղծել վոլեյբոլի երկրորդ ֆեդերացիա, իշխանական թեւն այն համարել է «ուղեղային մորմոք, ֆիկցիա». «Ո՞վ պետք է այդ դեպքում ճանաչի նրանց հետկանչը կամ նոր ֆեդերացիան՝   արդարադատության նախարարությո՞ւնը, որն իր վերդիկտն արդեն իսկ կայացրել է»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ