Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օրերս գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ասել էրմ որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտության մեջ։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. «Բանսկա Բիստրիցայի համալսարանի (Սլովակիա) հրավիրված գիտաշխատող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ռուս գնդապետի վերոնշյալ հայտարարությանը՝ նկատեց, թե գնդապետ Ռուզինսկու ասածը նման է «դառը հաբը քաղցրացնելու միջոցի, որով փոխլրացվում է «անվտանգության» հայտնի փաստարկը»:

«Ռուսաստանի հետ վասալային հարաբերությունների պահպանման եւ խորացման կողմնակիցները կարող են պնդել, որ Ռուսաստանը երաշխավորել է, որ կմիջամտի Ադրբեջանի հետ լայնածավալ բախման դեպքում: Կարծում եմ, որ Ռուզինսկու ասածը նաեւ Ադրբեջանին ուղղված հերթական «մեսիջ» էր, որով, ինչպես նաեւ Մինսկում Ա.Լուկաշենկոյի արված հայտարարությամբ, ակնարկում են, որ Ադրբեջանը պետք է լրջորեն մտածի Մաքսային միությանն անդամակցելու մասին: Ադրբեջանի անհամաձայնության դեպքում պետք չէ նաեւ լիովին բացառել զարգացման այլ տարբերակ. Ռուսաստանը կարող է դիմել սադրանքի ԼՂ հակամարտության գոտում, որպեսզի այդ պատրվակն օգտագործի «խաղաղարարներ» մտցնելու համար»,- ասաց քաղաքագետը»,- գրում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ