Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակի» տեղեկություններով՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն փոխարինող թեկնածու է փնտրում, ընդ որում՝ նաեւ կուսակցության շրջանակներից դուրս։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Ըստ որոշ տեղեկությունների՝ նա կուսակցությունը գլխավորելու առաջարկ է արել Խաչատուր Քոքոբելյանին, ով «Ժառանգության» ցուցակով դարձավ պատգամավոր, սակայն տարաձայնությունների պատճառով դուրս եկավ խմբակցությունից։ Քոքոբելյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց, թե իրեն նման առաջարկ է արվել՝ ավելացնելով, որ իրեն բացարձակապես չի հետաքրքրում այն ամենը, ինչը կապված է «Ժառանգության» հետ»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ