Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«168 ժամի» հետ զրույցում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, ի պատասխան այն հարցին՝ արդյոք Մաքսային միությանն անդամակցությունը բացասական ազդեցություն չի՞ ունենա արեւմտյան, մասնավորապես՝  ամերիկյան  հնարավոր ներդրումների վրա, հայտարարել է. «Հայաստանը ետ չի կանգնել եվրոպական ուղուց, եւ Եվրոպան նույնպես չի հրաժարվել Հայաստանի հետ համագործակցությունից։ Երկու կողմերն էլ ցանկանում են անել առավելագույնը՝ համագործակցելու համար, որն անհամատեղելի չի Մաքսային միության հետ։ Ի վերջո, Մաքսային միությունը չի ծածկում բոլոր ոլորտները, բոլոր խնդիրները։

Եվ, իհարկե, չի ծածկում քաղաքական հարցերը։ Այնպես որ, ես վստահ եմ, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ՝ այնքանով, որքանով դա համատեղելի կլինի Մաքսային միության հետ (դա կարեւոր պայման է)։ ԱՄՆ-ը իր կողմից՝ ամեն ինչ կանի, որպեսզի Մաքսային միությանն անդամակցելու որոշումը բացասական ազդեցություն չունենա այն ամենի վրա, ինչը մենք այստեղ անում ենք։ Այժմ, առավել քան երբեւէ, ԱՄՆ-ը ցանկանում է քայլեր կատարել, ակտիվացնել իր ներկայությունը, լինել տեսանելի՝ որպես Հայաստանի կառուցողական գործընկեր եւ բարեկամ։ Եվ մենք պատրաստ ենք ապահովել ռեսուրսներ, ներդրումներ… Ամեն ինչ, ինչն ընդունելի կլինի ՀՀ կառավարության կողմից, որպեսզի Հայաստանի եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ բարեկամության սերտացման գործընթացը շարունակական լինի։ Մենք կշարունակենք մեր ջանքերն այնպիսի արժեքների արմատավորման համար, ինչպիսիք են թափանցիկությունը, լավ կառավարումը, օրենքի իշխանությունը, որն ամենակարեւոր գործոններից մեկն է։

Հայաստանը պետք է որոշի՝ ո՞ր ուղղությամբ է ցանկանում առաջ շարժվել։ Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, պետք է ինքն ընտրի իր ճանապարհը։ Եվ ոչ ոք՝ ո՛չ ԱՄՆ-ը, եւ ո՛չ էլ Եվրամիությունը,  չեն պատրաստվում այդ սուվերենությունը վերցնել Հայաստանից։ Եվ ԱՄՆ-ը քաջալերելու է, որ Հայաստանը շարունակի «օգտագործել» Արեւմուտքը, հետեւի Արեւմուտքին եւ վերցնի այն արժեքները, որոնք կարեւոր են իր համար։ Մենք չենք փորձում որեւէ բան պարտադրել։ Մենք պարզապես ցանկանում ենք այդ համագործակցությունն ու այդ արժեքները հասանելի դարձնել Հայաստանի ժողովրդին։ Այսինքն՝ մենք շարունակելու ենք քաջալերել, որպեսզի Հայաստանն ընտրի եվրոպական ուղին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ