Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«168 ժամը» զրուցել է Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի հետ։

«Անդրադառնալով տեսակետներին՝, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանը կկորցնի իր անկախությունը, հետաքրքրվեցինք, թե Ռուսաստանը կարո՞ղ է որեւէ կերպ երաշխավորել, որ ՄՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը չի կորցնի իր սուվերենությունը։

Ըստ Լեոնիդ Սլուցկիի՝ սուվերենության կորստին սպառնում է ոչ թե ՄՄ-ն, այլ Ասոցացման համաձայնագիրը, որը նոյեմբերին Վիլնյուսում պատրաստվում էր նախաստորագրել Հայաստանը։ 

Նա նշեց, որ որքան էլ պաթետիկ հնչեն իր խոսքերը՝ Մաքսային միությանը միանալու դրական կողմերի մասին, այնուամենայնիվ, դրանք իրականություն են։ «Պետականության կորստով, մի փոքր սուվերենության կորստով, անգամ միկրոսկոպիկ չափերի հասնող ինքնիշխանության կորստով Մաքսային միությունը չի սպառնում։ Սուվերենության կորստի մասին երբեք խոսք չի գնացել ու չի կարող գնալ»։ Հակառակ դեպքում, ռուս պատգամավորը վստահ է, որ ՀՀ նախագահը երբեք նման որոշում չէր կայացնի...»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ