Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ-ն ահաբեկչական կառույց է: Հիմա Գերմանիայում ստուգում են ՀՅԴ բնույթը:

ԱԳՆ մեր աղբյուրներն ասում են, որ նման բան չկա, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառն ընդամենը այն է, որ Վահանն անցնում էր «31»-ի գործով, եւ գերմանացիք ուսումնասիրում են գործի  բոլոր հատորները, որից հետո հաստատապես կգա դրական պատասխան,  գերմանական կողմը կգտնի, որ այն քաղաքական շարժառիթներով է հարուցվել, ինչը ողջ աշխարհում «ընդունված» ու «հասկանալի» պրակտիկա է՝ տեղեկացրեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, զուտ ֆորմալ տեսանկյունից արգեմանն ամենեւին էլ չի ուշանում, այն կարող է վեցից-ութ ամիս տեւել. Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է ընդամենը հոկտեմբերին, եւ մինչեւ գարուն ժամկետ կա»:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ