Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Առավոտի» հետ զրույցում Հայաստնի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը անդրադարձել է Հայաստան-ՄՄ եւ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։ Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ՝ արեւմտյան հոսանքը բավականին տարօրինակ իրավիճակ ստեղծեց՝ ձեւավորելով պատրանք, որ եթե ընդգրկվում ենք ԵՄ ասոցացման ծրագրում, ապա մտնում ենք քաղաքակրթության աշխարհ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Թուրքիան արդեն տասը տարուց ավելի է ԵՄ ասոցացման ծրագրում է, բայց ԵՄ-ի կազմ Թուրքիային չեն էլ պատրաստվում ընդունել։ Այսինքն՝ ես ցանկանում եմ, որպեսզի մենք սթափ գնահատենք գործընթացները, ոչ թե հուզական ձեւով...

Եկեք նստենք, խոսենք եւ հասկանանք, թե մեր երկրի շահերն ինչ են պահանջում, դա էլ անենք։ Իմ օպոնենտներին մի առիթով ասել եմ՝ ՀՀ երեք իշխանություններն իրենց կառավարման տարիներին բավական հետեւողականորեն տնտեսության հիմնական հատվածը՝ 70-80 տոկոսը, հանձնել են  ՌԴ-ի կառավարմանը։ Համապատասխան աշխատանք եւ ներդրումներ են եղել։ ՀՀ-ի պաշտպանական ողջ համակարգը խարսխված է ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի գործոնի վրա, հիմա ասում եք «դավայ դա սվիդանյա»։ Էնտեղից էլ ասում են՝ տղերք, բա հաշիվն ո՞վ ա փակելու։ Գուցե բավական պարզեցնում եմ, բայց իրականում սա է։ Բա որ այն քայլերն անում էիք, չէ՞իք մտածում, թե՞ «քցելու» տարբերակով էիք աշխատելու...»»,- մեջբերում է առավոտը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ