Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը զրուցել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Ձեր կարծիքով` այս տարվա բյուջեն կբարելավի՞ սոցիալական վիճակը, կմեղմացնի՞ աղքատության մակարդակը: Ի՞նչ դրական քայլեր կառանձնացնեք:

Բյուջեն տնտեսական քաղաքականության հիմնական փաստաթուղթն է: Սոցիալական ծախսերի տեսանկյունից բավականաչափ ընդգրկուն ծրագրեր ունենք: Կարծում եմ, որ այստեղ էական ուղղություններ են նկատվում: Իհարկե, խնդիրներ ունենք, որոնք դժվար է 1-2 տարվա ընթացքում լուծել: Պետք է նայել, թե բյուջեի ծախսերի քաղաքականությունը որն է եւ այդ տեսանկյունից գնահատականներ տալ: Այսօր Հայաստանի Հանրապետությունը բյուջեի 50 %-ը սոցիալական ծախսերին է ուղղում, որը ներդրումային քաղաքականության համար քիչ տեղ է թողնում: Որպես էկոնոմիկայի նախարարի, սա ինձ համար բավականին բարդ իրավիճակ է ստեղծում: Սոցիալական ծախսերը շատ կարեւոր են, բայց ներդրումների կարիքը եւս մեծ է, որը թույլ կտա մասնավոր հատվածին ընդլայնողական քաղաքականություն վարել: Ամբողջ քաղաքականության հիմնական իմաստը նաեւ այն է, որ մենք չենք կարող եկամուտների ոչ իրատեսական աճեր կանխատեսել եւ իրականացնել, քանի որ դա եւս շատ վտանգավոր է: Բյուջեի դեֆիցիտի կրճատումը, աշխատավարձերի բարձրացումը շատ լուրջ տնտեսական քաղաքականության արդյունք են: Դրական քայլերը բազմաթիվ են:

Դուք կարեւորեցիք ներդրումային քաղաքականությունը: Ի՞նչ եք կարծում` Հայաստանը ներդրումային առումով վստահելի՞ երկիր է:

Հայաստանը ներդրումների համար ամենալավ երկիրը չէ:

Ինչո՞ւ:

Բազմաթիվ պատճառներ կան: Սկսած աշխարհագրությունից, փոքր, սահմանափակ շուկա, ցածր եկամուտներով երկիր, դատական, հարկային, տնտեսական քաղաքականություն վարող մարմինների ցածր մակարդակ եւ այլն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ