Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Ճանաչված գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ է՝ Հայաստանում ինտենսիվ աշխատանք է կատարվում՝ արժեզրկելու այն ամենը, ինչը ազգային է, մշակույթին եւ հոգեւորին է վերաբերում։ «Առավոտի» հետ զրույցում արվեստագետը փաստում է. «Ժամանակին վաճառեցին կինոյի տները, կինոթատրոնները, մշակույթի պալատմները, անցան դպրոցների օպտիմալացմանը, հետո սկսեցին անհատ ստեղծագործողների վրա ինչ-ինչ բաներ գտնել, այսինքն՝ ժողովրդին զրկեցին մտավորականից օգտվելու եւ ազգային-մշակութային զարգացման հնարավորությունից։ Եվ բնականաբար խզում տեղի ունեցավ։ Ու երբ այսօր միտինգներ են լինում, ժողովուրդն էլ ասում է՝ ո՞ւր են մտավորականները, ճիշտ է ասում։ Բայց դա ոչ այնքան մտավորականների մեղքն է, որքան քաղաքական պրոցեսներինը, որոնց արդյունքում երկիրը իմպոտենտ դարձնելու փորձ է արվում»։

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ որպես Նկարիչների միության նախագահի թեկնածու՝ իր անվան շրջանառվելուն. «Միգուցե դա գալիս է նրանից, որ ես հաճախ եմ խոսում խնդիրներից։ Գիտեք, ազատ ստեղծագործող մարդ եմ, առավոտից երեկո սարեր-ձորերում եմ։ Կարծում եմ՝ դա ինձ անձնապես կվնասի։ Մյուս կողմից էլ, եթե տեսնեմ, որ ինչ-որ տեղ պետք եմ, դրանից հրաժարվելը էգոիզմ կլինի, բայց ներկայումս չեմ տեսնում, որ պետք եմ Նկարիչների միությանը՝ որպես նախագահ: Աղամյանը, Հաղթոն, Արմենը Աթանյան, բոլորն էլ ստեղծագործող, նորմալ մարդիկ են, որն էլ նախագահ ընտրվի, լավ է…

Բայց պիտի ուզենան նորմալ աշխատել: Թե չէ՝ տարիներ շարունակ անգամ սեկցիաների հավաք չի լինում, մարդիկ իրար երես չեն տեսնում, որ մի ընդհանուր հայտարարի գան, մի որոշում կայացնեն: Դրա արդյունքում էլ գնալով ավելի իներտ, իմպոտենտ վիճակներ են ի հայտ գալիս ստեղծագործական միություններում, ինչը ձեռնտու է իշխանավորներին»,-ասում է Նիկոլ Աղաբաբյանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ