Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առավոտ» թերթը գրում է. «Այս օրերին մայրաքաղաքի տարբեր պոլիկլինիկաների բժիշկներ բան ու գործ թողած հեռախոսավարի գործ են ստանձնել. Զանգում են քաղաքացիներին ու հարցուփորձ անում, ասենք՝ «Ալո, Արմեն Պողոսյանի բնակարա՞ն եմ զանգահարել»։

Բացասական պատասխան է լսվում, նորից հարց է հնչեցվում՝ «Իսկ այսինչ հասցե՞ն է», հետեւում է պատասխանը՝ «Այո, բայց ոչ թե Արմեն, այլ՝ Արեն Պողոսյան»։ Եվ նմանատիպ անուն-ազգանունների կամ հասցեների անճշտությունններ բժիշկները հարյուրներով են հայտնաբերում։ Իսկ թե ինչու են բժիշկները տվյալներ ստուգողի դեր կատարում. որովհետեւ ղեկավարության կողմից հրահանգ կա՝ նախկինում հաշվառված բնակիչների տվյալները ստուգել, վերանայել եւ պոլիկլինիկաներում հաշվառվածների բազան թարմացնել։
Բանն այն է, որ տարիներ առաջ հավաքագրված եւ բուժհիմնարկների համակարգիչներում մուտքագրված տվյալներն ու բնակչության քանակը չեն համապատասխպանում ոստիկանությունից վերջերս ստացված տվյալներին, իսկ եթե պոլիկլինիկաներում հաշվառվածների թիվը նվազի այս ճշտումների արդյունքում, բժիշկների աշխտավարձը կնվազի։

Բացի այդ, կա բժիշկներին անհանգստացնող մեկ այլ խնդիր էլ։ Ինչպես ներկայացրին «Առավոտին» դիմած մի քանի բժիշկներ, ամբողջ օրը զբաղված են զանգեր կատարելով ու բազմաթիվ բնակիչների մեղմ ասած ոչ բարեհամբույր, երբեմն նույնիսկ վիրավորական պատասխանները լսելով...»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ