Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը շարունակում է ստուգումները «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ում՝ «բաղնիքի ոսկու շուկայում»։ «Եթե ոսկին ազնիվ մետաղ է, չի նշանակում, որ այդ բիզնեսով զբաղվողներն էլ են ազնիվ»,- ընկերությունում կատարված ստուգումների արդյունքներից հետո «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց նշված տեսչության պետ Լեւոն Խալիկյանը։

Անդրադառնալով հայտնաբերված խախտումներին՝ նա նշեց. «Չասեմ ինչ, բայց հայտնաբերել ենք բազմաթիվ եւ բավականին լուրջ խախտումներ։ Մեզ համար պարզ դարձավ, որ այս մարդիկ ոչ պատշաճ ու ոչ ազնիվ ձեւով են աշխատում։ «Ժողովուրդ»-ը Խալիկյանից տեղեկացավ նաեւ, որ «Վաղարշ եւ որդիներ» ընկերությունն ունի լիցենզիա եւ զբաղվում է  հարգորոշմամբ ու հարգադրոշմմամբ։ Այստեղ նույնպես ստուգումներ են իրականացվում։ Թերեւս սպասվում են ամանորյա «խոշոր տուգանքներ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ