Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Արմավիա» ավիաընկերությունը տեւական ժամանակ է, ինչ դադարեցրել է աշխատավարձ տալը։ Արդեն մի քանի օր է, ինչ ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը Մոսկվայում է։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Արմավիան» դեռ մեծ պարտքեր ունի վճարելու նախկին ինժեներներին, բորտուղեկցորդուհիներին, օդաչուներին։

Վերջին անգամ, երբ աշխատակիցները հանդիպել են Բաղդասարովին, նա խոստացել է առաջիկայում վճարել պարտք մնացած աշխատավարձերը։ Այս խոստումից երկար ժամանակ է անցել, սակայն նախկին աշխատակիցները դեռ գումար չեն ստացել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ