Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում վերջին օրերին բավական թեժ մթնոլորտ է. լավատեղյակ աղբյուրներից  «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը նախատել է ՀՀԿ-ական այն պատգամավորներին, որոնք համարձակվել են գազային համաձայնագրերի դեմ քննադատական ելույթներ ունենալ։ Ու որպեսզի «համաներվեն», առաջարկվել է խելոք գնալ ու համաձայնագրերին կողմ քվեարկել։ Պատահական չէ, որ կողմ քվեարկելուց բացի, օրինակ, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, որը սուր քննադատել էր համաձայնագրերը, նախօրեին  պաշտպանում էր հաշվիչ հանձնաժողովի կատարած կեղծիքները։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Դ. Հարությունյանը հերքեց տեղեկությունները, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ