Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Գորիսի նախկին (1992- 1994 թթ.) քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նամակ է ուղարկել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին:

Պարոն Հարությունյանն «Առավոտին»  ասաց, որ ՀՔԾ պետին նամակ է ուղարկել` իր բազմաթիվ հրապարակումներն անարձագանք տեսնելուց հետո. «Հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց կատարված հանցագործությունից հետո ունեցել եմ 60-ից ավելի հոդվածներ, հարցազրույցներ, հայտարարություններ Լիսկայի եւ նրա բանդայի հեղինակած հանցագործությունների վերաբերյալ, որոնք ճչացող ապացույցներ են, բայց մինչեւ հիմա իմ հրապարակումների հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Ինքս նաեւ զանգահարել եմ գլխավոր դատախազություն, ՀՔԾ, զրուցել հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչների հետ, նրանք ասել են` գրավոր դիմեք»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ