Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերության կուտակած պարտքը, ըստ ամենայնի, կվճարվի պետբյուջեից, այսինքն՝ ՀՀ քաղաքացիների գրպանից։ Մեր տեղեկություններով՝  «Արմավիան» տարբեր երկրների օդանավակայաններին, աերոնավիգացիոն ծառայություններին պարտք է մոտ 120 մլն դոլար, որը կուտակվել է ավիաընկերության գործունեության վերջին 4-5 տարում։ Իսկ ինչո՞ւ պետք է մասնավոր ընկերության պարտքը վճարվի պետական բյուջեից։ Խնդիրն այն է, որ «Արմավիային» թռիչքներ իրականացնելու թույլտվություն հատկացրել է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ոլորտը մենաշնորհային էր, եւ ՔԱԳՎ-ն կիսում է պատասխանատվությունը։ Նման դեպքերում պարտատերերը դիմում են գլխադասային մարմնին (թռիչքների թույլտվություն տրամադրողին), իսկ խնդրի չկարգավորման դեպքում պարտավորություններն անցնում են պետությանը։ Երբ պետությունը լիցենզիա է տրամադրում որեւէ ընկերության, պետք է տեղյակ լինի՝ այն հնարավորություն ունի՞ թռիչքներ իրականացնելու, թե՞ ոչ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ