Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Օրերս մի նեղ շրջանակում Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Սերժ Սարգսյանի հետ, իր միակ խնդիրն է` հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն ազատվի Տիգրան Սարգսյանից, որից հետո ԲՀԿ-ն կարող է եւ մտնել կոալիցիա:

Ի դեպ, վերջին օրերին վարչապետ-ԲՀԿ պայքարը նորից սրվել է, եւ դա սկսվել է այն բանից, որ Տիգրան Սարգսյանի եւ Ծառուկյանի միջեւ եղել է պայմանավորվածություն, որ «տելեներով իրար չեն կպնելու», սակայն պայմանավորվածությունը խախտվել է, ու սկսվել են փոխադարձ հրետակոծությունները:

Դա է պատճառը, որ ԲՀԿ-ական լրատվամիջոցները հիշել են «Նաիրիտը», օֆշորը, սկսել են եթեր տալ կառավարության առջեւ ակցիաներ անողներին եւ անգամ փողոցներում են հարցում անում, թե՝ ձեր կարծիքով ինչ վիճակում է երկրի տնտեսությունը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ