Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտոր Արա Ավետիսյանը Ամանորի շեմին պարգեւատրվել է 650000 դրամով, պրոռեկտոր Գրիշա Հովհաննիսյանն էլ՝ 380 000: Այս մասին «Առավոտը» տեղեկացավ համալսարանի աշխատակիցներից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս աշխատավարձն Արա Ավետիսյանը հատկացնում է իրեն մեկ ամսից քիչ ժամանակահատվածի համար, ապա հեշտ է հաշվարկել, որ այդ ծավալի գումարը համապատասխանում է մեկ ամսվա աշխատավարձի 1 300 000 դրամ չափին, իսկ դա իր հերթին համապատասխանում է 7 պրոֆեսորի աշխատավարձի չափին»,- ասաց պոլիտեխնիկցիներից մեկը:

 Մյուսների պատմելով, դեռեւս նոյեմբերի վերջի ռեկտորատի նիստի ժամանակ պարոն Ավետիսյանը հայտարարել էր, թե Պոլիտեխնիկը այլ բուհերի համեմատ գտնվում է լավ ֆինանսական վիճակում` նույնիսկ տնտեսումներ ունեն: Չնայած սրան՝ նաեւ նշել էր, որ չի պատրաստվում պարգեւատրում իրականացնել, քանի որ նախկին տարիների բարեփոխումների համար որեւէ գնահատանքի չի արժանացել: Ի դեպ, ռեկտոր Ավետիսյանը կոլեկտիվին հավելավճար տրամադրելու հենց մերժման օրը՝ դեկտեմբերի 27-ին է արձակել մի հրաման, համաձայն որի՝ ինքն իրեն անալիտիկ քիմիայի բնագավառում կես ամսից քիչ ժամանակահատվածում կատարած աշխատանքի դիմաց հատկացնում է վճարում 650 000 դրամի չափով, ինչը հարուցել է պոլիտեխնիկցիների տարակուսանքը: Ռեկտորի հավելյալ աշխատավարձի մասին վերջիններս տեղեկացել են դեկտեմբերի 30-ին՝ ստանալով ռեկտորի համապատասխան հրամանի պատճենը՝ իրենց էլեկտրոնային հասցեների վրա:

«Առավոտը» կապվեց նաեւ Պոլիտեխնիկի ռեկտոր պարոն Ավետիսյանի հետ: Նա պարզաբանեց, որ կան միջազգային գրանտային ծրագրեր, եւ երբ տարին ամփոփվում է, աշխատանքային խմբի անդամներին ըստ աշխատանքի ՝ վճարում են։ Ռեկտորը կարծիք հայտնեց, թե իր հասցեին ուղղված դժգոհությունները ոչ թե ողջ կոլեկտիվից են, այլ մի քանի հոգուց, որոնք նրա ձեւակերպմամբ, բանսարկությամբ են զբաղված»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ