Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանից հետաքրքրվեցինք` ՀՀ իշխանությունների «ծածկադմփոց», ոչ հրապարակային գործելաոճը` թե ԵՄ-ին ասոցացման գործընթացում, թե հիմա` ՄՄ-ին ասոցացման գործընթացում, ի՞նչ է հուշում:

Արամ Սարգսյանը կարծում է, որ այսօր ՀՀ-ի կառավարման համակարգում գտնվող մարդիկ կամ կառավարման տեսության հետ ընդհանրապես ծանոթ չեն, կամ էլ` դա իրենց ոճն է` իրենք իբր ստացել են հասարակության մեծամասնության քվեն, որին համապատասխան էլ համարում են, որ պետք է վարվեն. «Մենք գիտենք՝ ինչ ենք անում, իսկ ձեր խելքը չի բավարարում, որ հասկանաք, թե մենք ինչ ենք անում. մենք կանենք` դուք կտեսնեք: Սա է»:

Երկրորդ տարբերակը ՀԴԿ նախագահն առավել հավանական է համարում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ