Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ թեեւ 2013-ին Հայաստանի տնտեսությունը համարյա չի աճել, բայց հարկերն ու տուրքերն աճել են մոտ 15 տոկոսով, իսկ միայն հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացել են միանգամից 33 տոկոսով։

Փորձենք հասկանալ։ Ուրեմն՝ տնտեսությունը համարյա չի աճել  (տարեկան աճը լավագույն դեպքում կլինի 3,5-4 տոկոս)։ Կառավարությունն էլ անընդհատ հայտարարում էր, թե հարկային բեռը չի ավելացնում։ Բա ո՞նց եղավ, որ հարկային մուտքերը 33 տոկոսով ավելացան։ Պատասխանը միակն է՝ կառավարությունը սուտ էր ասում, իրականում լավ էլ բարձրացրել է հարկերը  (անունը դնելով հարկային բարեփոխումներ)»։ Հարկային մարմիններն էլ առանձնակի դաժանությամբ քերթել են բիզնեսի կաշին։ Եթե որեւէ մեկն այլ բացատրություն ունի, պատրաստ ենք լսել։

Ի դեպ, իշխանություններն իզուր են պարծենում, որ տնտեսությունը չի աճել, բայց իրենք ավելի շատ հարկ են հավաքել։ Իրականում տնտեսությունը չի աճել հենց այն պատճառով, որ իրենք ավելի շատ հարկեր են հավաքել։ Եվ եթե այսպես շարունակվի, եկող տարի տնտեսություն ընդհանրապես չի լինելու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ