Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի՝ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հրահանգել է, որպեսզի նրանք անձամբ անդրադառնան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն քննադատող հարցազրույցին։ Նա տարակուսել է, որ որեւէ նախարար մինչ օրս ինքնակամ չի խոսել։

Կարծես թե հրահանգը տեղ է հասել, ու երեկ արդեն ՀՀ կառավարության երկու անդամներ՝ ի դեմս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, հանդես եկան հարցազրույցներով։ Առաջիկայում էլի կլինեն ելույթներ։ Սակայն վարչապետն անձամբ որոշել է այլեւս չանդրադառնալ Քոչարյանին։ Մեր տեղեկություններով՝ նա իր հրապարակած գունագեղ աղյուսակը համարում է թեման փակելու լավագույն մեթոդը։

 Նկատենք, որ այս ընթացքում Սերժ Սարգսյանը դիտորդի կարգավիճակ է «ձեռք բերել», մինչդեռ ցանկության դեպքում կարող էր կարծիք հայտնել անգամ հեռավոր երկրներից. ի վերջո, 21-֊րդ դարում տարածությունն ու ժամանակը խանգարող գործոն չեն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ