Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը  (Տամոժնի Գագո), ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գտնվում են Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում։

Նրանք այնտեղ վայելում են իրենց ձմեռային արձակուրդը։ Երեկ փորձեցինք տեղեկությունը ճշտել  Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Իսկ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից խնդրեցին հարցն ուղարկել գրավոր, սակայն այդպես էլ չպատասխանեցին։ ՊԵԿ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Մանուչարյանը «Ժողովուրդ»-ին  հայտնեց, որ Գ. Խաչատրյանը մինչեւ հունվարի 24-ն արձակուրդում կլինի, սակայն որեւէ տեղեկություն չունի, թե որտեղ է հանգստանում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ