Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՕԵԿ խմբակցության նորաթուխ անդամ Լեւոն Դոխոլյանի (Քույրիկ Լեւոն) կենսագրությունը մինչեւ այսօր ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված չէ։ Թեեւ դեռեւս 2013թ. նոյեմբերի 28-ից Լ. Դոխոլյանը ներկայացված է որպես ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, այնուամենայնիվ, կայքում չկա նաեւ նրա լուսանկարը։ Այս իրողությունից կարելի է եզրակացնել, որ կամ Լ. Դոխոլյանը կենսագրություն չունի, կամ էլ կենսագրական տվյալներում թաքցնելու բաներ կան, դրա համար էլ մինչ օրս հանրությանը չի ներկայացրել իր անցած ճանապարհը։ Կա նաեւ երրորդ տարբերակը. գուցե ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին չի՞ հաջողվում քրոջ փեսայի՝ Լ. Դոխոլյանի համար հպարտանալու աստիճան լավ կենսագրական տվյալներ «թխել»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ