Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում առեւտրի ծավալները 2012թ. դեկտեմբերի համեմատ նվազել են։ Սա աննախադեպ երեւույթ է։

Բերված ցուցանիշը նշանակում է, որ այս Ամանորին ՀՀ բնակչությունն ավելի քիչ գնումներ է  արել, քան նախորդ տարի։ Համեմատության համար ընդամենը նշենք, որ  2012թ. դեկտեմբերին 2011թ. նույն ամսվա համեմատ առեւտրի ծավալներն աճել էին 4,8 տոկոսով, իսկ 2011թ. 2010թ. դեկտեմբերի համեմատ աճը 6,7 տոկոս էր։ Նախաամանորյա առեւտրի ծավալների նվազումը, իհարկե, պայմանավորված է մեր բնակչության գնողունակության շարունակական նվազմամբ։ Եվ նույնիսկ արտասահմանից իրականացվող դրամական փոխանցումների երկնիշ աճը արդեն չի կարողանում կանխել գնողունակության անկումը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ