Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը «Զվարթնոց օդանավակայանի հին շենքի քանդման  եւ դրա դեմ Հանրային խորհրդի պայքարի միջոցների վերաբերյալ զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Դուք նշել էիք, որ վճռական եք լինելու ու «մինչեւ վերջ» գնալու եք։ Կմանրամասնե՞ք, թե ինչպես եք դա անելու։

Ախր այդպիսի գաղափար չկա, մինչեւ վերջ գնալ ի՞նչ է նշանակում... հասարակությանը ներգրավելու ենք, փորձելու ենք համոզել նաեւ գործատուին՝ Էռնեկյանին, որ դա ճիշտ չէ, գտնելու ենք այլ միջոցներ, պետք է արդեն ալտերնատիվ ճանապարհներ առաջարկել։ Դա սովորական աշխատանքային մի հարց է։ Մինչեւ վերջ պայքարելս ո՞րն է։

Իսկ հնարավո՞ր է, որ նախաձեռնեք բողոքի ակցիաներ, ցույցեր եւ այլն։

Հանրային խորհուրդն ուրիշ մարմին է, Հանրային խորհուրդն առաջարկում է ճանապարհներ, Հանրային խորհուրդը խորհուրդ է տալիս, թե ինչն է ճիշտ եւ որն է սխալ, Հանրային խորհուրդը ներկայացնում է իշխանություններին հասարակության կարծիքը։ Իսկ հասարակությանը ծանոթացնում է իշխանությունների արած այս կամ այն քայլին։ Տարբեր կառույցներ կան, քաղաքացիական հասարակություն, որոնք կազմակերպում են ցույցեր եւ ուրիշ բաներ։ Ամեն մեկը թող զբաղվի իր գործով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ