Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում մի հետաքրքիր երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի եւ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջեւ։ Պատգամավորի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ մի քանի տարի առաջ հավկիթ արտահանող Հայաստանը վերածվեց հավկիթ ներմուծող երկրի, Շաբոյանն ակամայից ուշագրավ բացահայտում արեց. «Դա ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ եւ պայմանավորված է նրանով, որ հավկիթի արտադրության մեջ  ինքնարժեքում մի մեծ կոմպոնենտ է կազմում կերը։ Կերն ամբողջությամբ ներմուծվում է Ուկրաինայից։ Եվ դրանով է պայմանավորված, որ պատրաստի արտադրանքի ներմուծումը որոշ դեպքերում դառնում է շահավետ»,- ասաց Շաբոյանը։

Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա։ Բայց իրականում Շաբոյանի պատասխանից մի տխուր պատկեր է հառնում, թե ինչ է լինելու, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ։ Ինչպես ասում է Շաբոյանը, հավկիթի արտադրության ինքնարժեքի մեջ մեծ է կերի գնի ազդեցությունը։ Իսկ կերն այսօր ներկրվում է Ուկրաինայից։ Իսկ Ուկրաինան դժվար թե դառնա Մաքսային միության անդամ։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստած տեղեկանքի՝ ՄՄ անդամ դառնալուց հետո կենդանիների համար նախատեսված կերը ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում դրա վրա ավելանալու է 5-ից 7,5 տոկոս մաքսատուրք՝ կախված տեսակից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ