Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Այսօր մեկնարկող ԲՀԿ համագումարը կտեւի 2 ժամ, տեղի կունենա, ինչպես հրավիրատոմսում է գրված` ժամը 11-13-ը` գինու գործարանում: «Արագ ռեժիմով» ընթացող  համագումարին հրավիրվել են ԲՀԿ նախկին նախարարները, պատգամավորական «կորպուսը» լքածները, այդ թվում եւ Վարդան Բոստանջյանը: Վերջինս, ի դեպ, ներառվել է նաեւ նոր քաղխորհրդի կազմի մեջ: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ԲՀԿ քաղխորհուրդը կպահպանվի, կստեղծվի 16 հոգանոց գործադիր մարմին` Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ:

Այնուհանդերձ, ԲՀԿ համագումարն այս անգամ աչքի կընկնի  ոչ միայն փուչիկների, կարմիր գորգերի, «Սու-35»-երի բացակայությամբ, այլեւ քաղխորհրդի որոշ անդամների: Համագումարին չի հրավիրվել գործող քաղխորհրդի անդամ, ԲՀԿ ֆրակցիայի երբեմնի քարտուղար Արամ Սաֆարյանը: Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք՝ հարցրինք նրան: «Այո, ես կուսակցությունից դուրս գալու դիմում չեմ գրել»: Ինչու չեն հրավիրել իրենց համագումարին՝ նա չգիտեր, սակայն պնդեց, թե Գագիկ Ծառուկյանի հետ ունի «վստահելի» հարաբերություններ: Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել: «Չեմ պատասխանի, դա իմ անձնական հարցերն են»:

Ի դեպ, Արամ Սաֆարյանը ԲՀԿ-ից «հետո» ստեղծել է վերլուծական կենտրոն, եւ հարցին` հնարավո՞ր է այդ կենտրոնն ինչ-որ փուլում վերածվի կուսակցության, ասաց` ոչ»:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ