Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը վերջերս սկսել է լրջորեն նախապատրաստվել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելուն։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, ըստ էության, չկարողացավ կատարել 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին Սերժ Սարգսյանւ հանձնարարականը, եւ հիմա սպասվում է, որ երկրի ղեկավարը գուցե ցրի կառավարությունը։

Ինչպես փոխանցում են  «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Վ. Սարգսյանը նույնիսկ սկսել է տարբեր խմբեր գործուղել ՌԴ՝ համապատասխան շրջանակների հետ այդ ուղղությամբ լոբբիստական աշխատանք տանելու համար։ Նախագահի նստավայրից, սակայն, երեկ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ. «Ժողովուրդ»-ի հարցումը մնաց անպատասխան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ