Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Հատված հարցազրույցից.

«Ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը, եւ ինչպե՞ս եք գնահատում Արեւմուտքի քաղաքականությունն ուկրաինական զարգացումների վերաբերյալ:

Հայաստանի դեպքում կարելի է երեք դաս առանձնացնել: Առաջին դասը վերաբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ  Ուկրաինայի կառավարությանը:  Իսկ այդ դասը հետեւյալն է՝ շատ վտանգավոր է  անտեսել եւ ուշադրություն չդարձնել հասարակական փոփոխությունների եւ բարեփոխումների պահանջներին, ինչպես նաեւ երկիրը կառավարելու փոխարեն՝ ղեկավարելը: Երկրորդ դասը  իր կարեւորությամբ հավասար է առաջինին եւ  վերաբերում է  հայաստանյան ընդդիմությանը: Տեսնում ենք, որ Ուկրաինայում հասարակական լայն զանգվածներն ինքնաբուխ կերպով ոտքի են կանգնել: Դա  նշանակում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում հին ընդդիմադիր կուսակցություններն այլեւս տեղ  չունեն, եւ սրա  վրա պետք է ուշադրություն դարձնել:

Եթե վերադառնանք Հայաստանին, ապա  կտեսնենք, որ վերջին հասարակական զարգացումների ընթացքում՝ լինի դա հասարակական տրանսպորտի խնդիրը, կուտակային կենսաթոշակային նոր օրենքը, թե ՄՄ մուտքի խնդիրը, հին քաղաքական ընդդիմությունը Հայաստանում  այլեւս անելիք չունի, եւ թափուր է նոր քաղաքական ուժի, նոր քաղաքական ընդդիմության տեղը:

Երրորդ կարեւոր դասն այն է, որ մենք պետք է հասկանանք՝  ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Մոսկվայի քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ անարդյունավետ է եւ սխալ: Հայաստանի համար այս դասը մի շատ կարեւոր բան է նշանակում, այն է՝   իրական փոփոխությունները չեն կարող բերվել դրսից՝ լինի Արեւմուտք, թե Ռուսաստան. իրական ժողովրդավարական փոփոխությունները պետք է լինեն Հայաստանի ներսում, հայաստանցիների կողմից եւ հայաստանցիների համար:

Անկեղծ լինելու համար պետք է ասեմ, որ հիասթափված եմ Արեւմուտքի վերաբերմունքից: Իմ կարծիքով՝ Արեւմուտքի վերաբերմունքը Ուկրաինայի եւ ընդհանրապես հետխորհրդային  տարածքի պետությունների հանդեպ կեղծ է, եւ  հասկացվածության պակաս կա այստեղ: Ես կարծում եմ, որ Արեւմուտքը բավականին  փափուկ գտնվեց, եւ հատկապես Գերմանիան այս հարցում չկարողացավ կոշտ դիրքորոշում գրավել: Կցանկանայի նաեւ առանձնացնել այն, որ ԵՄ-ն այս հարցում  գտնվեց ոչ բավարար չափով պատրաստված»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ