Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ միասնական քննչական մարմնի կազմավորումից հետո ստեղծվելու է իրավական ապահովման հանձնաժողով, որտեղ աշխատելու են ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի «կադրերը»։ Տեղեկություններ կան, որ Ա. Հովսեփյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը եւս լինելու է կոմիտեի կազմում։

Երեկ Ա. Դանիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ սխալ է ասել Ա. Հովսեփյանի «կադրեր». «Ես խոր հարգանք ունեմ պարոն Հովսեփյանի նկատմամբ, ես այդ մասով չեմ կարող որեւէ կարծիք ներկայացնել, թե ով կվերադառնա կամ չի վերադառնա, բայց, համենայն դեպս, ես մտածում եմ, որ շատ պրոֆեսիոնալ իրավաբաններ կան, որոնք պետք է անպայման աշխատեն այդ համակարգում»։ Ա. Դանիելյանը նշեց նաեւ, որ միանշանակ է՝ ինքը կվերադառնա իրավական համակարգ, բայց չցանկացավ փակագծերը բացել։ Հավելենք, որ երեկ ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկվել է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ