Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Երեկ Դրաստամատ Կանայանի անվան ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում կայացավ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ, նրա գրասենյակի ղեկավար՝ 35-ամյա Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները. հայեցակարգեր եւ գործընթացներ» թեմայով ատենախոսության պաշտպանությունը՝ «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» մասնագիտացմամբ, գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար:

Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը պաշտպանեց Քաղաքական գիտությունների եւ միջազգային հարաբերությունների 056 խորհրդում (Հ. Քոթանջյան, Պ. Չոբանյան):

Վիկտոր Սողոմոնյանը բանակում չի ծառայել: Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ