Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Մի քանի օր է՝ մամուլում տարբեր հրապարակումներ են հայտնվում, կարծիքներ են հնչում Իվանիշվիլի-Ծառուկյան բիզնեսմենների վաստակած գումարների ճանապարհների մասին զուգահեռներ տանելիս։ Այն, որ Տեր-Պետրոսյանն այդ զուգահեռն անցկացրեց, իհարկե զարմանալի չէր։ 2011թ. աշնանից սկսած՝ ՀԱԿ-ի մարտավարության առումով որեւէ բան, ըստ էության, չի փոխվել։ Զարմանալին այն է, որ այս կամ այն գործիչը, երբ քննադատում էր Տեր-Պետրոսյանին, ՀԱԿ շարքերից հարց էին բարձրացնում, թե «քանի՞ գիրք են կարդացել, որ սխալ են հանում Տեր-Պետրոսյանի ճշմարտացիությունը...»։

Չարժե հիմա հարց բարձրացնել, թե քանի գիրք են կարդացել Ծառուկյանն ու Քոչարյանը միասին վերցրած, մանավանդ որ վերջինը կարծես կարդացած գրքերի վերնագրերը չէր հիշում ժամանակին։ Բայց մեկ արձանագրում, այնուամենայնիվ, պետք է անել. Ցավալին այն է, որ 2008թ. ձեւավորված իսկապես հզոր, կարող համաժողովրդական շարժման հույսն այսօր Ծառուկյանն ու Քոչարյանն են»։
Եվ եթե ելնենք առաջին նախագահի՝ Իվանիշվիլիի ու Ծառուկյանի միջեւ զուգահեռներ տանելու ու հրապարակ նետված բանաձեւից, ապա պետք է նկատել, որ Իվանիշվիլիի ու Ծառուկյանի միջեւ  քաղաքական առումով նմանություն իսկապես չկա, ճիշտ այնպես, ինչպես Քոչարյանի ու Տեր-Պետրոսյանի միջեւ տարբերություն չկա։ Նույն տրամաբանությամբ, ուրեմն հարցնենք, ինչո՞վ է Ռոբերտ Քոչարյանը պակաս Լեւոն Տեր-Պետրոսյանից, Սերժ Սարգսյանն էլ՝ Գագիկ Ծառուկյանից...»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ