Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լրացել է ՀՀ ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը, նա դարձել է 65 տարեկան, որից հետո ՀՀ Սահմանադրության համաձայն ՍԴ անդամը պետք է վայր դնի լիազորությունները։ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ այդ տեղը պետք է համալրվի երկամսյա ժամկետում։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական դաշտում դեռեւս հստակ որոշում չկա՝ ՍԴ անդամի պաշտոնում ով է փոխարինելու Թոփուզյանին։ Չի բացառվում, որ ՍԴ նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը, ով 2003թ. նշանակվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր, վայր էր դրել լիազորությունները, կրկին վերադառնա։
Սակայն Գյուլումյանի պաշտոնավարման ավարտին կա մոտ մեկ տարի ժամանակ։ Եվ ՍԴ անդամ դառնալու դեպքում նա պետք է հրաժարական տա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ