Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, ով մասնակցել է մարտիմեկյան հանրահավաքին, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրա առանցքում մեղադրական, դատախազական ճառերն էին, որոնց ժողովուրդը քաջատեղյակ է։ «Ի՞նչ անել» հարցի պատասխանը, որի համար էլ մարդիկ հավաքվել էին, ըստ նրա այդպես էլ չհնչեց։

«Խնդիրը ոչ թե պետական մեքենան զավթելն է, այլ կարողանալ այն վարելը։ Մեր խնդիրը ոչ թե պետական մեքենայի մի վարորդին մյուսով փոխելն է, այլ ստեղծել այն կոնստրուկտորը եւ կոնստրուկտորական բյուրոն, որը կստեղծի Հայաստանի չորրորդ հանրապետության մեքենան։ Բայց բոլորը նախագահ են ուզում, ՀՀՇ-ն էլ ասում է՝ գաղափարական ճամարտակություններով չհրապուրվենք»,- իր վրդովմունքն արտահայտեց մեր զրուակիցը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ