Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ անցած շաբաթ Երեւանում է եղել ՀՀ-ում ԱՄՆ նախկին՝ 2004-2006թթ. դեսպան Ջոն Էվանսը։ Նա այդ այցի շրջանակներում հանդիպել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ գնացել է Իսակովի պողտայում գտնվող նրա տուն։

Ջ. Էվանսը հանդիպել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հետ եւ այցելել նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամ։

Կարծիք կա, որ նա օգնում է երկրորդ նախագահին վերադառնալ ակտիվ քաղաքականություն, եւ այս գործում նրա դերակատարությունը Ռ. Քոչարյանի համար ԱՄՆ-ում կապեր ապահովելն է, ամերիկյան տրամադրությունները շոշափելն ու Ռ. Քոչարյանի PR-ի վրա աշխատելը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ