Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Երեկվանից հետո առողջական խնդիրներ ունե՞ք` «Առավոտի» հարցին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այն, որ պարոն Գագիկ Ծառուկյանը շահագրգիռ է տարիներ շարունակ, որպեսզի իշխանությունն ամուր լինի, լավ լինի, առողջ լինի` դա ինձ համար զարմանալի չէ: Դրա ականատեսը եղել են բոլորը`տասը տարուց ավել: Այն, որ Լեւոն Զուրաբյանն էլ է մտահոգ իշխանությունների առողջությամբ, դա հաճելի զարմանք է: Ես շտապում եմ փարատել իր անհանգստությունը. իշխանության ներսում`ամբողջությամբ եւ մաս-մաս, ամեն ինչ առողջ է»:

Հիշեցնենք, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ որոշ ուժեր առողջական խնդիրներ կունենան ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ոչ իշխանական ուժերի համագործակցության պատճառով իշխանությունը միկրոինֆարկտ կստանա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ