Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը սովորություն է դարձրել արտերկիր մեկնել հատուկ չվերթով՝ առանձին ինքնաթիռ վարձակալելով։ Իսկ այդ գումարները վարչապետը վճարում է ոչ թե իր գրպանից կամ օֆշորային հաշիվներից, այլ՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներից։ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ հերթական անգամ նա «Էյր Արմենիա» ընկերությունից ինքնաթիռ վարձակալել էր փետրվարի 23-ին՝ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մեկնելու համար։ Իսկ վարչապետի հատուկ չվերթը ՀՀ քաղաքացիներիս գրպանի վրա արժեցել է 8 միլիոն 800 հազար դրամ կամ ավելի քան 21 հազար ԱՄՆ դոլար։ Համեմատության համար նշենք, որ ՀՀ բարձրաստիճան մյուս պաշտոնյաները՝ ԱԺ նախագահը, ՍԴ նախագահը եւ այլք, գործուղումների մեկնում են սովորական չվերթով, միայն թե՝ գնում են բիզնեսի կարգի տոմս։ Այնինչ, Տ.Սարգսյանը որոշել է տարբերվել բոլորից, բայց, ցավոք, այդ ամենն անում է ՀՀ քաղաքացիներիս հաշվին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ