Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «ԱՊՀ-ն իրականում արդեն գոյություն չունի, այն, ինչ հիմա տեղի կունենա, բոլորովին նոր բան է լինելու, թե ինչ՝ կտեսնենք։ Ըստ էության մենք տեսնում ենք ամենամեծ լարվածությունն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ՝ ԽՍՀՄ փլուզումից հետո»,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է  հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ գնահատելով Ուկրաինայի ճգնաժամից հետո ստեղծված իրավիճակը։ Նրա կարծիքով՝ ստեղծված գլոբալ լարվածությունը հաղթահարելու ելքն այն է, որ համաշխարհային քաղաքականության գլխավոր խաղացողները, այդ թվում՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, նստեն, բանակցեն եւ ձեւավորեն աշխարհակարգի յոթ սկզբունքներ, քանի որ, իր խոսքերով, հին «յալթա-պոտսդամյան աշխարհակարգը» մահացել է դեռ 1989-91թթ., իսկ դրան հաջորդած ժամանակաշրջանում աշխարհն ապրել է բավական անհասկանալի կանոններով»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ