Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներն ու նախարարները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, «Օջախ» ռեստորանում կրկին հանդիպել են ու «մի կտոր հաց կիսել»։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ նրանց հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, ՕԵԿ-ականները միմյանց կենաց են խմել ու ջերմ բաժանվել միմյանցից։ Նախարարներից մեկը բաժակ բարձրացնելիս Արթուր Բաղդասարյանին հասկացրել է, որ եթե ինչ-որ բան ունի ասելու, կարող է ուղիղ իրենց ասել եւ ոչ թե ԱԺ ՕԵԿ պատգամավորների դժգոհությունը բեմադրել։

«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, ով ասաց, թե «ՕԵԿ-ականները, որտեղ էլ որ հանդիպում են միմյանց հետ չեն կռվում, բոլոր հանդիպումներն էլ անցնում են ջերմ, կոնստրուկտիվ մթնոլորտում։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին ՕԵԿ-ականները նույն ռեստորանում հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ՝ նույն կազմով, որտեղ ԱԺ պատգամավորները քննադատել էին նախարարներին։
Փաստորեն, Ս. Սարգսյանին հաջողվել է բարիշացնել ՕԵԿ-ականներին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ